«Հոգու պարտք» հասարակական կազմակերպությունը և հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը պատրաստել են «Արցախ» քարտեզագիրքը։ Քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Քարտեզագիրքը հասանելի է էլեկտրոնային տարբերակով։ Այն եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
«Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի է ունեցել «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը։ Սա երկլեզու (հայերեն, եզդիերեն) փաստավավերագրական ֆիլմ է, հեղինակը Սաիդ Ավդալյանն է, ռեժիսորը՝ Նաիրի Հոխիկյանը։ Այն պատմում է Արցախյան ազատագրական պայքարում եզդի ժողովրդի ունեցած ներդրման, ինչպես նաև մերօրյա հերոս եզդիների մասին։
Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 300 կրակոց:
Առաջիկա ամիսներին Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվի Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը։
Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 530 կրակոց:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպել է Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքի հետ և նրա ուշադրությունն է հրավիրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա:
Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Արցախ:
Լեռ՝ լեռան վրա, կողք կողքի, թիկունք թիկունքի շարվեշար. ասես կանաչ, ալեկոծ ծովի պես իններորդ ալիքներ են խոյացրել ի վեր ու այդպես քարացել: Այդ ծովում, որպես նավակ, մեր մեքենան է օրորվում ճամփի գալարուն ընթացքով:
Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը։ 2017-ի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...